ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 14, 24News
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին ավելի վաղ նախատեսված այցի շրջանակներում ընթացիկ շաբաթվա վերջին կայցելի Մոսկվա: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային
Այցի ընթացքում նախատեսվում է քննարկել վերջին իրադարձությունները՝ Օմանի մայրաքաղաք Մասկատում իրանա-ամերիկյան բանակցությունների համատեքստում:
--00--ԱՀ