ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25, 24News
Սերբիայի Նովի Սադ քաղաքում անցկացվել է սամբոյի աշխարհի գավաթի հերթական խաղարկությունը: Հայաստանից հանդես են եկել երկու մարզիկներ:
58 կգ քաշայինների պայքարին մասնակցել է գյումրեցի Գրիգոր Մխիթարյանը: Նրան հաջողվել է դառնալ երրորդ մրցանակակիր:
Ձեռնունայն հայրենիք վեարադարձավ Արամ Աղաջանյանը / 71 կգ /:
Տղաներին մրցավայր էր ուղեկցել հավաքականի գլխավոր մարզիչ Վովիկ Խոջայանը:
Հայաստանի սամբիստներին առաջիկայում շատ կարևոր ստուգատես է սպասվում: Խոսքը վերաբերում է Երևանում նոյեմբերի 10 – 12 –ը նախատեսված աշխարհի առաջնությանը:
Աղբյուրը՝ Armsport.am
--00—ՅՄ