ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News
Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող քեմալականների «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն Twitter-ում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի վերաբերյալ հերթական գրառումն է արել, փոխանցում է Ermenihaber.am-ը։
Նա հրապարակել է Էրդողանի ելույթից մի հատված, որի ժամանակ վերջինս քննադատում է «Կարմիր մահիկի» գործունեության թերությունները բարձրաձայնողներին՝ նրանց անվանելով «անդաստիարակ, անբարոյական, անպատիվ ու էժանագին»։
«Էրդողա՛ն, «Կարմիր մահիկին» հասցեագրված քննադատությունների համար երկրաշարժից տուժածներին վիրավորում էիր։ Եվ իսկապես, այդ ի՞նչ էիր ասում․․․․»։
--00—ՅՄ