ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 24, 24News
Թուրքական մեդիայում լայն տարածում են գտել գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի և «Հաղթանակ» կուսակցության (Zafer Partisi) առաջնորդ Ումիթ Օզդաղի միջև քննարկվող համաձայնագրի մասին պնդումները: Այս մասին տեղեկանում ենք Ermenihaber.am-ից։
Ըստ այդմ՝ կուսակցության առաջնորդները մայիսի 28-ին կայանալիք նախագահական ընտրությունների 2-րդ փուլին ընդառաջ 7 կետից բաղկացած համաձայնագիր են նախապատրաստում:
Շրջանառվող կուլիսային տեղեկությունների համաձայն՝ այս կետերի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները պետք է հանգեցնեն «Հաղթանակ» կուսակցության աջակցութանը՝ Քըլըչդարօղլուին, որը նաև հանդիսանում է «Նախնի» դաշինքի անդամ։ Այդ դաշինքի առաջադրած նախագահի թեկնածուն Սինան Օղանն է, որը, սակայն, 2-րդ փուլում աջակցություն է հայտնել Ռեջեփ Թայիփ Էրդողանին։
Խնդրո առարկա համաձայնագիրը նախատեսվում է վերջնական տեսքի բերել մայիսի 24-ին երկու առաջնորդների միջև տեղի ունենալիք հանդիպման ընթացքում, որին պետք է հաջորդի համատեղ մամլո ասուլիսը:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ