ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 21, 24News
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատասխանել է ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուի այն հայտարարությանը, թե «Թուրքիայի՝ դեպի լուսավորություն դուրս գալու համար, եթե պետք լինի, 16-յակի սեղան էլ կստեղծեմ»։ Այս մասին գրում է Ermrnihaber.am-ը։
Հունիսի 21-ին «Արդարություն և զարգացում» (AKP) կուսակցության 28-րդ շրջանի առաջին ժողովի ժամանակ Էրդողանն ասել է․
«Այդպես հերիք չէ։ Պետք է է՛լ ավելի բարձրացնես։ Սեղանի շուրջ նստող գործընկերների թիվը բազմապատկելով չի լինի։ Ազգը կամք է ցանկանում։ 160-յակի սեղան էլ ստեղծի, ազգի ապտակն ուտելուց չի կարող ազատվել»։
--00--ԶՀ