Փոքրոգի տառապյալներ, սպասեք. ձեր հետևից կգան. դատավոր Զարուհի Նախշքարյանի հայտարարությունը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News

նախշքարյան

Դատավոր Զարուհի Նախշքարյանը հայտարարություն է տարածել՝ նշելով.«Շնորհակալություն եմ հայտնում իմ անփոխարինելի ներկայացուցիչներին՝ Ռուբեն Մելիքյանին և Սիրանուշ Սահակյանին, գործընկերներիս, փաստաբաններին և լրատվամիջոցներին, իմ ուժերին հավատացողներին և ինձ դատավորի բարձր առաքելությունը վստահողներին այն ահռելի աջակցության համար, որ դուք ինձ ցուցաբերեցիք։



Հիշեցնենք, երեկ ԲԴԽ-ն դադարեցրեց դատավոր Զարուհի Նախշքարյանի լիազորությունները:



«Դուք ինձ հնարավորություն տվեցիք գիտակցելու, որ իմ բորոր ջանքերը անկախ դատական իշխանություն ունենալու համար զուր չեն եղել, և, ինչպես ասում է դատավոր Աննա Փիլոսյանը, մեկ մարդու արածը երբեք անկարևոր և անհետևանք չէ։

Եվ դուք դրա մեջ կհամոզվեք, ինձ չհասկացողներ, չկամեցողներ, մաղձի մեջ տապակվողներ և պառանոիդալ կոմպլեքսների տակ մնացած ճղճիմ էակներ։

Կհամոզվեք նաև դուք, փոքրահոգի վախկոտ տառապյալներ։

Նստեք և սպասեք։ Ձեր հետևից կգան։

Շնորհակալ եմ»,- նշել է դատավորը:





--00—ՍՊ