ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News
Այսօր՝ փետրվարի 27-ին, Բարձրագույն դատական խորհուրդը բավարարեց ՀՀ Արդարադատության նախարարության միջնորդությունը և դադարեցրեց Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանի լիազորությունները էական կարգապահական խախտման հիմքով։
Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանի նկատմամբ ՀՀ արդարադատության նախարարության կողմից կարգապահական վարույթ է հարուցվել՝ իր կարծիքն ու դիտարկումները սոցիալական ցանցում, ԶԼՄ-ների հարցերին ի պատասխան հայտնելու համար։
--00—ՅՄ