ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News
Փաշինյանը կկանգնի դատարանի առջև, իշխանությունը ոչինչ չի անում, միայն խոսում են: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց քաղաքագետ Սարո Սարոյանը։ Սարոյանի համոզմամբ, Հայաստանի իշխանությունը միայն հայտարարություններ է տարածում և գործնական ոչ մի քայլ չի ձեռնարկում։
Ըստ քաղաքագետի՝ նույնիսկ ոչինչ չեն անում Ադրբեջանի դեմ իրավական գործընթացներ նախաձեռնելու համար։ Նրա կարծիքով, խնդիրն այն է, որ մեր կառավարիչները քաղաքական մտածողություն չունեն, հարցերը մակերեսային են դիտարկում, իսկ մեր թշնամիները՝ Ադրբեջանն ու Թուրքիան, քաղաքական մեծ փորձառություն ունեն։
--00—ԱՊ