ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News
«Վրեժխնդրությամբ հարցեր լուծելու վտանգ կա: Ստեղծվում է պատային իրավիճակ, քանի որ քաղաքական սուբյեկտները, այդ թվում՝ հանրապետության նախագահն ու խորհրդարանական ուժերը, արտախորհրդարանական ու հանրային նախաձեռնողական խմբերը, փորձում են քաղաքական ելքեր գտնել: Այդ ելքերը փորձում են գտնել՝ մատուցելով տարբեր ճանապարհային քարտեզներ, իսկ երբ այդ կերպ հարցը չի լուծվում, վարչապետն ինքն է իր ճանապարհային քարտեզը ներկայացնում, որտեղ նշված չեն հրաժարականի կամ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման հստակ ժամկետներ: Այս անորոշության հետևանքով, բնականաբար, ճգնաժամը խորանում է, և հնարավոր է՝ պայթյուն լինի, իսկ եթե վակուումը լցվի պայթյունով, դա ամենավատ տարբերակն է: Այսինքն՝ գնում ենք ամենավատ տարբերակով: Մենք անգամ չենք կարողանում ընտրել վատի ու վատագույնի միջև»,- այս մասին 24TV-ի եթերում ասել է քաղաքագետ Սարո Սարոյանը։
Սարոյանն անդրադարձել նաև թեմային վերաբերող այլ կարևոր հարցերի ևս։
Մանրամասները՝ տեսանյութում։
--0--ԿԿ