Լուրջ մարտահրավեր ունենք. պետք է առաջնորդներ ունենալ, որոնք ժողովրդին առաջ կտանեն. Ռուբեն Վարդանյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 10, 24News



Ամենակարևոր հարցը, որ մեր առջև է, ոչ թե միայն գոյություն պահպանելն է, թե ուր ենք մենք գնում, ով ենք մենք և ինչպես կարող ենք այս նոր իրավիճակում, որ ստեղծվել է աշխարհում, այդ բոլոր մարտահրավերներին դիմակայել։ Այս մասին «Ապագա Հայկականը» համաժողովի բացման ժամանակ հայտարարեց «Ապագա հայկականը» հիմնադրամի եւ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։



«Ութ տարի առաջ Նուբար Աֆեյանի հետ հենց այս օրը տվեցինք «Ավրորայի» սկիզբը։ Եվ հիմա լինելով Արցախում՝ ես ավելի սուր եմ զգում կարեւորությունն այն բաների, որոնց շուրջ միավորվել ենք Նուբարի հետ։ Շատ եմ լսում, որ ասում են՝ եկեք մի բան անենք։ Ուզում եմ վստահեցնել, որ այս շրջափակումը ցույց տվեց մի շատ կարեւոր բան՝ սուտ է, թե հայը մտածում է միայն ուտելու եւ փորը լցնելու մասին։ Հայը պահանջ ունի՝ գաղափարների շուրջ քննարկումներ ունենալու։ Հայը պետք է հավատա, որ կարեւոր է իր գոյությունը որպես հայ։ Պետք է հավատա առաջնորդներին, եւ դա չես կարող անել՝ խանութներն ուտելիքով լցնելու կամ փողի մասին խոսելու միջոցով։ Գաղափարն է կարեւոր։ Պայքարն ամեն օր Արցախում շարունակվում է։ Վստահ եմ, որ առանց գաղափարի՝ ոչինչ չի ստացվելու։ Ցավոք, ներկա չեմ համաժողովին, բայց այն կարեւոր դեր է խաղալու՝ հարցերի պատասխանները գտնելու համար»,-հայտարարեց Ռուբեն Վարդանյանը։



Մանրամասները՝ տեսանյութում։



--00—ԶՀ