ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության Aurora Prize անդամները եւ համաշխարհային մարդասիրական համայնքի առաջնորդները տարածել են հայտարարություն Արցախում տիրող ներկա իրավիճակի վերաբերյալ, որն սպառնում է վերածվելու տարածաշրջանում լայնածավալ հումանիտար ճգնաժամի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը։
Միջազգային ճանաչում ունեցող իրավապաշտպաններն ու խաղաղության ակտիվիստները չափազանց մտահոգված են աշխարհի անտարբերությամբ եւ անհապաղ գործողությունների կոչ են անում:
--00—ՅՄ