Մոսկվայում մահացել է լրագրող և իրավապաշտպան, «Գլասնոստ» ամսագրի հիմնադիր Սերգեյ Գրիգորյանցը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 15, 24News

62d5e5cf-6b41-4d0a-9b63-dc244e8b440a.jpg

Երեկ Մոսկվայում մահացել է լրագրող և իրավապաշտպան Սերգեյ Գրիգորյանցը: Այս մասին Facebook-ում հայտնել է նրա դուստրը՝ Աննան, հաղորդում է «Արմենպրես»-ը։

Գրիգորյանցը 81 տարեկան էր։ Նրա մահվան պատճառի մասին չի հաղորդվում։

1970-ական և 1980-ական թթ.-ին իրավապաշտպանը բանտարկվել է արգելված գրականության տարածման և «հակախորհրդային ագիտացիայի և քարոզչության» համար։ Նա ազատ է արձակվել 1987 թվականին և հիմնել է «Գլասնոստ» ամսագիրը, որը քննադատում էր երկրի տնտեսական և քաղաքական համակարգը, անդրադառնում էր մարդու իրավունքների խախտումներին, կրոնի, բնապահպանության խնդիրներին։

Խորհրդային Միության փլուզումից հետո Գրիգորյանցը բազմիցս հանդես է եկել Ռուսաստանի իշխանությունների վարած քաղաքականության քննադատությամբ:

--00—ԶՀ