ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, 24News
Մարտի 20-ին ՌԴ ԱԳ ղեկավար Սերգեյ Լավրովը Մոսկվայում կհանդիպի ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Այդ մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Ըստ նրա՝ Սերգեյ Լավրովը Արարատ Միրզոյանի հետ կքննարկի Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակի կարգավորմանը և Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին վերաբերող հարցեր։
--00—ԼՄ