ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 20, 24News
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը մարտի 17-ին հրաման է ստորագրել՝ քրեակատարողական ծառայության պետի տեղակալն ազատվել է պաշտոնից։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 8-րդ մասով և հիմք ընդունելով Քրեակատարողական ծառայության պետ Ս. Ատոմյանի 2023 թվականի մարտի 16-ի թիվ Ե 40/10-1382 գրությամբ ներկայացված առաջարկությունը, ինչպես նաև Ա. Առուստամյանի զեկուցագիրը.
Հրամայում եմ՝
Արտակ Վասիլի Առուստամյանին 2023 թվականի մարտի 17-ից ազատել քրեակատարողական ծառայության պետի տեղակալի պաշտոնից:
Քրեակատարողական ծառայության պետ Սերգեյ Ատոմյանին՝ ապահովել Արտակ Առուստամյանի հետ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վերջնահաշվարկի կատարումը»,-նշվում է հրամանում:
--00—ՅՄ