ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, 24News
Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ՝ Էդմոն Մարուքյանն ազատվել է հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից:
«Ղեկավարվելով «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով` Էդմոն Մարուքյանին ազատել հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից»,- նշված է համապատասխան որոշման մեջ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Մարուքյանը հայտարարել էր, թե պաշտոնից ազատվելու դիմում է գրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ իբրև պատճառ նշելով, որ արտաքին քաղաքական հարցերում ունի լուրջ տարաձայնություններ իշխանության հետ։
--00—ԼՀ