ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 20, 24News
Մոսկվայում հիմնականում կքննարկվի ոչ թե Լաչինի միջանցքի, այլ Սյունիքով անցնող ճանապարհի հետ կապված հարցը, հանդիպման մասին ՌԴ արտգործնախարարության տարածած նախնական հաղորդագրության մեջ գրված էր, որ կարևորվում է տարածաշրջանի կոմունիկացիաների բացման հարցը: Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանը:
«Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածաշրջանի կոմունիկացիաների բացման հարցում տարաձայնություններ կան, երեք կողմերն էլ այն տարբեր կերպ են պատկերացնում, Ադրբեջանը, հասկանալի է, թե ինչ է պատկերացնում, ՀՀ-ն ասել է իր կարծիքը, ՌԴ-ն էլ ակնկալում է, որ ՀՀ-ն այդ ճանապարհը բացի ու վերահսկողությունը կհանձնի ՌԴ հատուկ ծառայություններին»,- ավելացրեց նա:
Արմեն Բաղդասարյանի կարծիքով, Մոսկվայի այսօրվա հանդիպումից է կախված, թե ՀՀ-ն որոշելու է շարժվել դեպի Արևմուտք, թե, այնուամենայնիվ, մնում է հավատարիմ ՀԱՊԿ-ին և ՌԴ-ին: «ՀՀ-ի նկատմամբ ՌԴ-ից ու Արևմուտքից ճնշումներն ուժեղանում են, պահանջում են կողմնորոշվել՝ որ կողմում են, իրավիճակը ձգելու, մանևրելու ժամանակը սահմանափակ է:
Այս հանդիպմանը ՌԴ-ն ՀՀ-ի առջև կտրուկ հարց կդնի՝ ո՞ր ուղղությամբ է շարժվելու՝ ՌԴ-ի, թե Արևմուտքի, պարզ չէ, ՀՀ-ն կտրուկ կմերժի այդ առաջարկը, թե նոր էսկալացիայի մեծ հավանականությունը հաշվի առնելով՝ իր մանևրելու քաղաքականությունը մի կողմ կդնի»,- ավելացրեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հերմինե Միքայելյան
--00—ԱՊ