ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News
Մարտի 25-ին Երևանում կայանալիք Հայաստան-Թուրքիա խաղին նախատեսվում է նաև թուրքական պատվիրակության ժամանում: ՀՖՖ հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնից ArmSport-ին տեղեկացրին, որ հյուրերի պատվիրակությանը 40 տոմս է հատկացվել:
«Հայաստանի հետ խաղին ժամանելու են միմիայն ֆեդերացիայի ղեկավարները՝ նախագահ, փոխնախագահներ: Պատվիակությանը տրամադրվել է տոմսերի այն քանակը, որը միշտ տրամադրվում է բոլոր ֆեդերացիաներին և սահմանված է ՈՒԵՖԱ-ի քվոտայով»,-ասել է ՀՖՖ հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնի պետ Հայկ Կարապետյանը:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ