ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News
Ադրբեջանը հիմա ավելի կատաղած է, որովհետև միջազգային հարթակներում նրանց նկատմամբ ճնշումները մեծանում են, և ԼՂ հարցն իրենց ուզած ձևով վերջնական լուծում չի ստանում: Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը:
«Միշտ պատերազմի վտանգ կա, պետք է միաբանվենք ու ռազմական արդյունաբերությունը վերականգնենք: Վերջին երկու տարում մեր արտաքին դիվանագիտությունը հզոր քայլեր է արել, ինչը 25 տարում չի արվել, այժմ բոլոր միջազգային հարթակներում ներկայացնում ենք Արցախի իրավիճակը»,-ավելացրեց պատգամավորը:
Անդրադառնալով Հռոմի ստատուտը մեր Սահմանադրությանը համապատասխան ճանաչելու ՍԴ-ի որոշմանը՝ Ասլանյանը նշեց, որ այս հարցում Հայաստանը պետք է խելամիտ չեզոքություն պահի. «Ռուսները վաղուց Հայաստանի հետ հարաբերությունները վատացրել են, պատերազմից հետո՝ մինչև հիմա, մեր երկրին օգուտ տվող գործողություն չեն արել: Հաագայի դատարանին ինչի՞ պետք է դեմ դուրս գանք, Լաչինի միջանցքի հետ կապված սպասելիքներ ունենք: Ռուսաստանը դա պետք է հասկանա»:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հերմինե Միքայելյան
--00—ԱՊ