ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 18, 24News
Հայաստանը պետք է հաստատի Բաքվի նկատմամբ տարածքային պահանջների բացակայությունը՝ հայտարարելով, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս է։ Այս մասին ադրբեջանական հեռուստատեսության տվախ հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Երբ ժամանակին Հայաստանն ասում էր «Ղարաբաղը Հայաստան է և վերջ», այսօր պետք է կրկնի մեր «Ղարաբաղը Ադրբեջան է և բացականչություն» խոսքերը։ Հայաստանը, որը հայտարարել է Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա խաղաղության պայմանագրի իր պատրաստակամության մասին, այժմ պետք է պաշտոնապես հայտարարի, որ Ղարաբաղը Ադրբեջան է»,- ասել է Ալիևը։
Նրա խոսքով, Հայաստանը սկզբունքորեն համաձայն է խաղաղ պայմանագրի հարցում ադրբեջանական մոտեցմանը․ «Այլ տարբերակ չկա։ Հայաստանը պաշտոնապես ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը անցյալ տարվա հոկտեմբերին Պրահայում և Սոչիում կայացած հանդիպումներում։ Այսինքն՝ համաձայնել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանները պետք է որոշվեն 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա»,-ասել է Ադրբեջանի նախագահը։
--00—ՅՄ