ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 23, 24News
Այսօրվա բարդ ու բազմաքայլ աշխարհաքաղաքականության պայմաններում պարզունակ մտածողությամբ իշխանություններ ունեցող երկրները դատապարտված են եթե ոչ կործանման, ապա՝ բավականին ցավոտ զարգացումներով հղի իրականության։ Այս մասին գրում է Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը։
«Ցավալի է, որ հազարամյակների պատմություն կերտած մի ժողովուրդ, որն իրեն շարունակ փորձում է ներկայացնել խելոք, հնարամիտ և, անգամ, հեռատես, այսօր սեփական կամքով դարձել է ոչ միայն պարզունակների, այլև պարզունակ սուտասանների իշխանության կրողը...
Եվ այս ամենից հետո ստեղծված իրավիճակի մեղքը բարդել արևելքի կամ արևմուտքի, հյուսիսի կամ հարավի վրա, ոչ այլ ինչ է, քան ինքնախաբեություն...
Մենք ամեն օր ու պահ ոչ միայն կրկնում, այլև բազմապատկում ենք մեր կատարած սխալները և արդյունքում ունենում ավելի վատը, քան ունեինք երեկ»։
--00—ՅՄ