ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 24, 24News
Ադրբեջանի նկատմամբ այս պահին ԱՄՆ-ն պատժամիջոց չի կիրառում, ինչ կլինի հետագայում՝ չգիտեմ։ Այս մասին այսօր Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի տարելիցի առիթով Ծիծեռնակաբերդ այցելած ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվին հայտնեց լրագրողների հետ հարցազրույցի ընթացքում։
«ԱՄՆ-ն երեկ խորը մտահոգություն է հայտնել Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից անցակետի տեղադրման խնդրի վերաբերյալ, դա խաթարում է բանակցային գործընթացը», - իր խոսքում նշեց ԱՄՆ դեսպանը՝ անդրադառնալով Լաչինում երեկ Ադրբեջանի կողմից անցակետի տեղադրման վերաբերյալ հարցին։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԱՊ