ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 10, 24News
Մարտի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան տիկին Լին Թրեյսիին, տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-ամերիկյան երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր:
Ամփոփվել են նախկինում իրականացված աշխատանքները և պլանավորված միջոցառումների հետագա ընթացքը, ներկայացվել առաջարկություններ համագործակցության շրջանակում նոր նախաձեռնությունների ուղղությամբ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգության հետ կապված, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: