ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 1, 24News
Տեղից վեր կացողը ցուցումներ չպետք է տա՝ ԱԳ նախարարն ինչ քաղաքականություն վարի, իշխանությունը, արտաքին շահերից ելնելով, ոնց հարմար է գտնում, այդպես էլ անում է։ Հանգիստ նստեք տեղներդ, երկիրն ունի ԱԳ նախարար, կորոշի՝ ինչ անի գերիների վերադարձի հարցով։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը։
Անդրադառնալով ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այն հայտարարությանը, որ Հայոց ցեղասպանության հարցը հիմա առաջնահերթություն չէ, պատգամավորը նշեց, որ հուզականությունից պետք է դուրս գալ, այսօր համար առաջին հարցը ՀՀ պետության անվտանգությունն է։
Խոսելով բանակում խաղաղ պայմաններում արձանագրված մահերի մասին՝ պատգամավորը նշեց, որ միայն իշխանությունը չէ մեղավոր, որ բանակում ինքնասպանություններ են լինում, մեղավոր է հասարակությունը․ «Ծնողը, դպրոցը, բոլորս ենք մեղավոր, բանակ ենք ուղարկում չդաստիարակված, տգետ, քրեական մշակույթ կրող մարդու, բանակը հնարավորություն չունի միանգամից վերափոխելու»։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԱՊ