ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 26, 24News
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կայցելի Թուրքիա։ Այդ մասին նախօրեին հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանում պատասխանելով լրագրողների հարցերին:
Դիվանագետի խոսքով՝ Պուտինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով կմասնակցի «Աքքույու» ատոմակայանի բացմանը։ Նրանք նշել են նան հանդիպումների կարևորությունը։
Լավրովը հավելել է՝ այցի վերաբերյալ առաջիկայում լրացուցիչ հայտարարություն կարվի:
--00—ՍՊ