ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News
Էրդողանի գրասենյակը մանրամասներ է հայտնել Թուրքիայի և ՌԴ նախագահների հեռախոսազրույցից։
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցից ընթացքում շնորհավորել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ծննդյան առիթով և նշել, որ երկրների միջև հարաբերությունները շարունակում են զարգանալ և ամրապնդվել:
Հաղորդագրության մեջ ասվում է․ «Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերություններին, տարածաշրջանային վերաբերող հարցեր: Էրդողանը գոհունակություն է հայտնել, որ Թուրքիայի և Ռուսաստանի միջև հարաբերություններն ամրապնդվում և զարգանում են:
Նա նշել է, որ բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը շարունակվելու է, և որ առաջնորդները առաջիկա ժամանակահատվածում, օգտագործելով տարբեր հնարավորություններ, շարունակելու են մանրամասն քննարկել ինչպես տարածաշրջանային, այնպես էլ գլոբալ հարցեր»։
--00—ՍՊ