ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 2, 24News
Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման այլ իրավական հիմքեր չկան, բացառությամբ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ անդրադառնալով Վաշինգտոնում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը։
«Երկու երկրների միջև առկա խնդիրների լուծումը և տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված որոշ համատեղ գործողությունների ու քայլերի հնարավոր զարգացումը առաջին հերթին հնարավոր է Ռուսաստանի հետ համատեղ ստորագրված եռակողմ փաստաթղթերի հիման վրա։ Առայժմ չկան այլ իրավական հիմքեր, որոնք կնպաստեն կարգավորմանը։ Իհարկե, ցանկացած օգնություն, որը կարող է նպաստել այս հիմքով կարգավորմանը, ողջունելի է, բայց գիտենք նաև, որ կան տարբեր փորձեր, որոնք լղոզում են կարգավորման հիմքերը և երկարաժամկետ հեռանկարում կարող են արդյունք չտալ: Հուսանք՝ այս դեպքում խոսքը առաջին տարբերակի մասին է», - նշել է Պեսկովը։
--00—ԶՀ