ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News
Լեռնային Ղարաբաղի հարցով Ադրբեջանի ու Թուրքիայի հետ ՌԴ երկխոսությունն իրականացվում է բարձր մակարդակով և մշտապես: Այս մասին այսօր հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Նա նշել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեռ հստակ պլաններ չունի՝ ԼՂ հարցով զրուցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, սակայն այդ հնարավորությունը չի բացառել:
--00--ԱԹ