ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 5, 24News
«Փաստորեն ըստ Նիկոլի` մոնղոլները կարող են հանձնել իրենց տարածքների մեծ մասը, ռուսներն ընդհանրապես` կարող են բոլ-բոլ հողեր հանձնել կամ հրեաների ինչի՞ն է պետք Նեգև անապատը, եթե այնտեղ շատ քիչ մարդ է ապրում»։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։
«Արա, բա Շուշին, ամբողջ Հադրութի շրջանն իր բոլոր գյուղերով, Բերձորը կամ Մարտունու, Ասկերանի ու Մարտակերտի շեն ու ծաղկուն գյուղերն ինչի՞ հանձնեցիր: Գորիս-Կապան ճանապարհն իր հարակից բնակավայրերով ինչի՞ նվիրեցիր: Հո դու փորձանք չես՞, էս ինչե՞ր ես դուրս տալիս»,- նշել է նա։
--00—ՍՊ