ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News
Ֆեյսբուքյան էջում պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ անդամ, նախկին պատգամավոր Արտակ Զաքարյանը տեղեկացրել է, որ ձեռնպահ կմնա առցանց դասխոսություններ կարդալուց:
«Դուք գիտեք, որ «Քաղաքական կառավարում»-ուսումնական դիսցիպլինայի ուսումնասիրման օբյեկտ է հանդիսանում նաև որոշումների կայացման մոդելավորումը։
Այն նպատակ ունի նախ և առաջ դուրս բերել քաղաքական կառավարման բաղկացուցիչների իրավիճակը և զարգացման հեռանկարները։ Կառավարման արդյունավետությունն ու որակը որոշվում են հատկապես խնդիրների լուծման հիմնավորվածությամբ, այսինքնք՝ մոտեցումների, սկզբունքների և մեթոդների։
Աշխարհում սկիզբ առած պանդեմիայի պայմաններում խոսել քաղաքական կառավարման մասին և չանդրադառնալ կառավարման տեսությանը հայտնի իրավիճակային մոտեցմանը՝ մեղմ ասած մասնագիտական անբարեխղճություն կլինի։
Աշխարհի շատ երկրներում, նաև Հայաստանում կորոնավիրուսի համավարակով պայմանավորված իրավիճակային կառավարումը ի ցույց դրեց քաղաքական կառավարման արդյունավետության տխուր պատկերը՝ իր բազմաթիվ թերություններով ու պրոբլեմներով։
Սրանց մասին արտակարգ դրության պայմաններում հրապարակային, առցանց դասախոսություն կարդալը համարում եմ ոչ նպատակահարմար»,-գրել է նա: