Նարեկ Բաղդասարյանի հոգեհանգիստի արարողությունը տեղի կունենա այսօր՝ Գառնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 13, 24News

430e28f1-1113-46be-a550-411856a88e68.jpg

Նախօրեին զոհված զինծառայող Նարեկ Բաղդասարյանի հոգեհանգիստի արարողությունը տեղի կունենա այսօր՝ ժամը 18։00-ին: Այս մասին հայտնում են Կոտայքի մարզպետարանից:

«Հայրենիքի համար մայիսի 12-ին կյանքը զոհաբերած մեր հերոսի՝ Նարեկ Բաղդասարյանի հոգեհանգիստի արարողությունը տեղի կունենա այսօր ժամը 18։00-ին՝ Գառնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում:

Հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 14-ին՝ ժամը 13:00-ին, Գառնիի ազատամարտիկների գերեզմանատանը»:



--00—ԶՀ