ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 13, 24News
Այո՛, Հայաստանի Հանրապետությունը մեր հայրենիքն է, սակայն, ինչպես պրոֆեսոր Նիկողայոս Ադոնցն էր իրավամբ նշում, յուրաքանչյուր երկիր, բացի ֆիզիկական բնույթից, ունի նաև ոգեղեն հատկանիշներ։ Այս մասին գրում է իրանագետ Վարդան Ոսկանյանը։
«Հենց այս կարևորագույն հանգամանքը հաշվի առնելով՝ պետք է արձանագրել, որ Հայաստանի Հանրապետությունը մեր հայրենիքն է, բայց միայն՝ այդ հայրենիքի մի մասը, քանզի մենք՝ որպես միասնական ազգային կոնստրուկտ, չենք կարող հրաժարվել Տարոնի Հացեկաց գյուղից, որը ծնունդ է տվել մեր մեծագույն սրբին, չենք կարող հրաժարվել Արցախի Ամարասից, որտեղ բացվել է մեր առաջին դպրոցներից մեկը, չենք կարող հրաժարվել Գողթնից, որտեղ երգվել են մեր հեթանոս երգերը և նմանապես մեր հայրենիքի որևէ այլ սրբազան տարածքից։
Հայաստանը մեկ միասնական աշխարհագրական և քաղաքակրթական բնականոն օրգանիզմ է, որտեղ մեզ համար նույնքան սուրբ են, հարազատ ու պաշտելի և՛ Մասիսը, և՛ Արագածը, և՛ Սիփանը, և՛ Դիզափայտը»։
--00—ՅՄ