ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News
Բաքվի բռնապետը բլեֆ է անում, իրենք ներուժ չունեն, 44-օրյա պատերազմում լուրջ կորուստներ են ունեցել։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց իրանագետ, պրոֆեսոր Վարդան Ոսկանյանը։
Մեր զրուցակցի համոզմամբ՝ Ադրբեջանն առհասարակ գոյության իրավունք չունի, էլ ուր մնաց Արցախն էլ իր կազմում ընդգրկի։
Նրա կարծիքով՝ Ալիևը մեզ սպառնում է երկաթյա բռունցքով, որն ավելի շատ օրիորդի ձեռքի է նման, և այդ ձեռքով սպառնում է կանխել Հայաստանի ռազմական վերականգնումը և ոչնչացնել ռազմական պոտենցիալը։
Ըստ Ոսկանյանի՝ խաղաղության մասին խոսակցություններն անմտություն են, քանի որ Ադրբեջանը կհանգստանա այն ժամանակ, երբ ՀՀ-ն դառնա Արարատյան դաշտով սահմանափակված ռեզերվացիա։
Մանրամասները՝ տեսանյութում։