ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 15, 24News
Թուրքիայի նախագահական ընտրություններում 99.9 % ձայների հաշվարկի արդյունքում Ռեջեփ Թայիփ Էրդողանը հավաքում է 49.34 %, իսկ նրա մրցակից Քեմալ Քըլըչըդարօղլուն՝ 44.99 %: Այս մասին հայտնում է պետական TRT հեռուստաընկերությունը:
Ամենայն հավանականությամբ, մայիսի 28-ին կանցկացվի ընտրությունների երկրորդ փուլը:
Հիշեցնենք՝ Թուրքիայում մայիսի 14-ին անցկացվել են նախագահական և խորհրդարանական ընտրություններ։
--00—ՅՄ