ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 16, 24News
Թուրքիայի բարձրագույն ընտրական հանձնաժողովը (YSK) կարող է հանդես գալ այս տարի երկրում սպասվող նախագահական և խորհրդարանական ընտրությունները վեց ամսից մինչև մեկ տարի ժամկետով հետաձգելու նախաձեռնությամբ: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական Habertürk-ը:
Ընտրությունների հետաձգումը պայմանավորված կլինի Թուրքիայում գրանցված ավերիչ երկրաշարժերի հետևանքով ստեղծված իրավիճակով:
--00—ՅՄ