ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 27, 24News
Վաղը՝ մայիսի 28-ին, Թուրքիայում կանցկացվի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը: Այս մասին գրում են տեղական լրատվամիջոցները։
Թուրքիայի նախագահի պաշտոնի համար պայքարում են ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն:
Երեկոյան երկրում լռության օր կհայտարարվի, իսկ մինչ այդ թեկնածուները շարունակում են նախընտրական քարոզարշավը: Այսօր նրանք ընտրություններից առաջ վերջին անգամ հանդես կգան ընտրողներին ուղղված ելույթներով:
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահական ընտրությունների առաջին փուլում, որն անցկացվել է մայիսի 14-ին, Էրդողանը ստացել է ձայների 49,52 %-ը, Քըլըչդարօղլուն՝ 44,88 %-ը։
--00—ՅՄ