ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 18, 24News
Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանն այսօր բուժզննում է անցել: Այս մասին հայտնում է «Ինտերի» մամուլի ծառայությունը, փոխանցում է Armsport.am-ը։
Հայ ֆուտբոլիստի մոտ ձախ ազդրի առջևի ուղիղ մկանի լարվածություն է ախտորոծվել: Նրա վիճակը կվերագնահատվի առաջիկա օրերին։
Մխիթարյանը վնասվածք էր ստացել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի՝ «Միլանի» հետ պատասխան խաղում։ Հայ ֆուտբոլիստը չէր կարողացել շարունակել հանդիպումն ու փոխարինվել էր 43-րդ րոպեին։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ