ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 15, 24News
Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի բուժզննումը՝ իսպանական «Ռեալ Սոսիեդադ» տեղափոխվելուց առաջ, նշանակված է վաղը՝ օգոստոսի 15-ին։ Այս մասին հայտնում է Championat.com-ը, փոխանցում է Armsport.am-ը։
Ավելի վաղ «Ռեալ Սոսիեդադը» համաձայնության էր հասել մոսկովյան ակումբի կիսապաշտպանի տեղափոխության հարցում։
«Դինամոյի» գլխավոր մարզիչ Մարսել Լիչկան նույնպես հաստատել էր, որ կիսապաշտպանին կարելի է համարել իսպանական թիմի խաղացող։
--00—ՅՄ