ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 19, 24News
Խաղաղության պայմանագրի և այսօր քննարկված մի շարք հարցերի վերաբերյալ հաջողվել է երկու կողմերի ըմբռնումը մոտեցնել ընդհանուր տեսլականին։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ամփոփելով այսօր Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ բանակցությունների արդյունքները։
Լավրովը նշել է, որ հիմա ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների երկկողմ հանդիպումը, որից հետո կտեղեկացնեն ձեռքբերումների մասին, որոնց հաջողվել է հասնել։
«Մեր խնդիրն էր հարթակ ապահովել երկկողմ հանդիպման համար։ Մենք նախանշել ենք մեր մոտեցումները։ Հուսով ենք, որ այս միջոցառումը թույլ կտա Ադրբեջանի և Հայաստանի նախարարների միջև ընթացող բանակցություններին հասնել գործնական արդյունքների։
Մենք կշարունակենք նպաստել առաջընթացին՝ եռակողմ հայտարարությունների բոլոր դրույթները լիարժեք կյանքի կոչելու համար, որոնք հիմք են հանդիսանում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերի համար»,-ասել է նախարարը։
Մանրամասն՝ տեսանյութում։
--00—ՅՄ