ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 19, 24News
Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլը ևս մեկ անգամ պատրաստակամություն է հայտնել՝ որպես միջնորդ հանդես գալ Հայաստանի և Ադրբեջանի կրոնական առաջնորդների միջև։ Այդ մասին նա հայտնել է
Ադրբեջանի շիա մահմեդականների առաջնորդի հետ Կազանում կայացած հանդիպման ժամանակ:
Ադրբեջանական կողմի հաղորդագրության համաձայն՝ Փաշազադեն շնորհակալություն է հայտնել Կիրիլ Պատրիարքին «Հայաստանի և Ադրբեջանի միջև բազմամյա հակամարտությունը կրոնական չվերածելու, ինչպես նաև Հարավային Կովկասում փոխվստահության վերականգնմանն ուղղված գործունեության համար»։
--00—ՍՊ