ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 25, 24News
Նովոռոսիյսկ քաղաքում արքայազն Պետրոսի և Մուրոմի արքայադուստր Ֆևրոնիայի եկեղեցում, պատարագի ժամանակ սայթաքել և ընկել է Համայն Ռուսիոյի պատրիարք Կիրիլը։
Ինչպես հայտնում է РИА новости-ին պարիարքը որևէ վնասվածք չի ստացել, պատճառն էլ եղել է թաց գետինը։
«Այն, որ այսօր ընկել եմ, ոչինչ չի նշանակում։ Ուղղակի, գետինն այնքան փայլուն ու հարթ է, որ կարող ես արտացոլանքդ տեսնել մեջը, բայց երբ ջուր է կաթում վրան՝ անգամ սուրբ ջուր, աշխատում է ֆիզիկայի օրենքը։ Դրա համար էլ անհաջող սղացել եմ։ Բայց Աստծո ողորմածությամբ որևէ հետևանք չի եղել»,-կատարվածը մեկնաբանել է Պատրիարքը։
--00--ԱՀ