ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 23, 24News
Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջ չունենք, Արցախի ժողովրդի իրավունքն է՝ խոսել ինքնորոշման մասին։ Մեր խոսելով ոչինչ չի փոխվելու, արցախահայությունն ինչ նպատակահարմար է գտնում, կարող է անել, մենք էլ կսատարենք: Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց Աժ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը:
Անդրադառնալով Փաշինյանի այն հայտարարությանը, որ 29․800 քկմ-ի մեջ չեն մտնում այսպես կոչված անկլավները, պատգամավորը նշեց, որ անկլավների հարցը սիմետրիկ խնդիր է, մենք էլ իրենց մասում տարածքներ ունենք, 29800-ի մեջ մտնում է Արծվաշենը և էլի գյուղեր, որոնք, որպես անկլավ, Ադրբեջանում են, այդ հարցը պետք է առանձին քննարկել:
Անդրադառնալով ընդդիմության կողմից պայքար սկսելու կոչերին՝ Աղազարյանը նկատեց. «Եթե ընդդիմությունը կարծում է՝ դավաճանել ենք Արցախին, իրենց համար լավ դաշտ է բացվել, կարող են գործել և խորհրդարան բերել Արցախի անկախության ճանաչման հարցը, եթե հավանություն ստանա և բարձրացնի ժողովրդական ալիք, մեր դարավոր երազանքը կիրականանա՝ Արցախի անկախությունը կճանաչվի»:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հերմինե Միքայելյան
--00—ԱՊ