ՔՊ-ն քիչ առաջ կրկին դավաճանեց Արցախին. Արծվիկ Մինասյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 2, 24News

«Հատուկ այնպես էինք արել, որ առճակատվող հարց քննարկման առարկա չդառնար, որպեսզի ժողովուրդը տեսնի, ևս մեկ անգամ համոզվի՝  արդյո՞ք   խորհրդարանական մեծամասնությունը, թեկուզ հումանիտար հարցերում, պատրաստ է կանգնել արցախցու կողքին»: Այս մասին այսօր լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարեց ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Արծվիկ Մինասյանը։

Հիշեցնենք, որ քիչ առաջ ՔՊ-ն դեմ քվեարկեց Արցախի հարցով քննիչ հանձնաժողով  ստեղծելու նախաձեռնությանը:

Ըստ ընդդիմադիր պատգամավորի, սա ժողովրդի մոտ պետք է լինի ցուցիչ։

«Այս քայլով իրենք հերթական անգամ դավաճանում և ուրանում են Արցախը, և սա պետք է լինի ցուցիչը»,- շեշտեց Մինասյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

 --00—ԼՀ