ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 3, 24News
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կառավարության առաջին նիստը կանցկացնի երեքշաբթի` հունիսի 6-ին։ Այս մասին նա հայտարարել է Բեշթեփե նստավայրում երդմնակալության արարողության ժամանակ։
Հիշեցնենք, որ Էրդողանն այսօր Ազգային ժողովում երդվել և ստանձնել է Թուրքիայի նախագահի պաշտոնը հաջորդ հինգ տարիների համար:
--00—ՅՄ