Մակրոնը Բայրուին երկու օր ժամանակ է տվել նախարարների նոր կաբինետ կազմելու համար

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17, 24News

photo_2024-12-17_17-19-51

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանրապետության վարչապետ Ֆրանսուա Բայրուից պահանջել է նոր կառավարության կազմն իրեն ներկայացնել երկու օրվա ընթացքում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է BFMTV հեռուստաալիքը՝ վկայակոչելով իր աղբյուրին։ 

Հեռուստաալիքի տվյալներով՝ «նախագահը թեկնածությունների ցուցակին սպասում է դեկտեմբերի 18-ից ոչ ուշ:

Նոր վարչապետը ԶԼՄ-ների քննադատությանն է ենթարկվել այն բանի համար, որ չի մեկնել Մայոտ (Ֆրանսիայի անդրծովյան տարածք Հնդկական օվկիանոսում)՝ անձամբ ղեկավարելու «Շիդո» փոթորկի հետևանքների հաղթահարման աշխատանքները։ Դրա փոխարեն կառավարության ղեկավարը ծրագրված ուղևորություն է կատարել Պո (հանրապետության հարավ-արևմուտք), որի քաղաքապետն է առայժմ։

Մակրոնը Բայրուին վարչապետի պաշտոնում նշանակել է դեկտեմբերի 13-ին։

--00—ՅՄ