ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 6, 24News
«Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է Չեմպիոնների լիգայի եզրափակչում «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղի մասին, փոխանցում է Armsport.am-ը։
«Ես ինձ լավ եմ զգում և կանեմ ամեն ինչ այս խաղին մասնակցելու համար: Դեռ ժամանակ կա, և ես հույս ունեմ, որ կօգնեմ թիմին այս եզրափակչում»,- ասել է Մխիթարյանը լրագրողների հետ զրույցում:
«Ես ցանկանում եմ հաղթել, քանի որ սա Չեմպիոնների լիգան է, և դա ամեն օր չի լինում: Չգիտեմ դեռ որքան կխաղամ, բայց ամեն ինչ կանեմ, որպեսզի կարիերաս հնարավորինս երկարաձգեմ։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ