ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 11, 24News
Կրեմլը չի տեսնում հիմքեր և նախադրյալներ Կիևի հետ երկխոսություն ունենալու համար։ Այս մասին հայտարարել Է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Գործնականում այժմ չկան պայմանագրերի նախադրյալներ, ավելին, հիմա չկա ինչ-որ հիմք, թեկուզ չնչին, գոնե ինչ -որ երկխոսություն կառուցելու համար»,-ասել է Պեսկովը։
Պեսկովը թվարկել է միանգամից մի քանի գործոններ, որոնց պատճառով Ուկրաինան հրաժարվում է իրավիճակի խաղաղ կարգավորումից։
Ավելի վաղ Պեսկովը հայտարարել էր ուկրաինական հակամարտության մեջ արևմտյան երկրների աճող ներգրավվածության մասին։ Նրա խոսքով՝ Արևմուտքը չի գիտակցում Ուկրաինայում իրավիճակի սրման սահմանները։
--00—ՅՄ