ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 24, 24News
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Կրեմլի՝ Լաչինի միջանցքում ադրբեջանական կողմից անցակետի ստեղծման հետ կապված լրացուցիչ ջանքեր գործադրելու անհրաժեշտության մասին հայտարարությունը։
«Ռուսաստանը շարունակում է իր միջնորդական ջանքերը հիմնականում իրականացնելու համար ավելի վաղ ստորագրված եռակողմ փաստաթղթերի բոլոր դրույթները։
Ռուսաստանը Երևանի և Բաքվի հետ կշարունակի աշխատել այս ուղղությամբ»,-ասել է Պեսկովը, ապա հավելել, որ շփումները շարունակվում են։
«Իսպապես, իրավիճակը հեշտ չէ, այն լրացուցիչ ջանքեր է պահանջում, և որ ամենակարևորն է, այն պահանջում է, որ նշված երկրները հասկանան, որ պայմանավորվածությունների իրագործումն այլընտրանք չունի»,- ասել է Պեսկովը։
--00—ԼՄ