ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 12, 24News
Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը կքննարկվի այս շաբաթ՝ Եվրախորհրդարանի հունիսյան նստաշրջանի ընթացքում։
Ենթադրվում է, որ դրա վերաբերյալ պարզաբանումներով հանդես կգա Եվրոպական միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերի բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը: Նա կանդրադառնա նաև Լաչինի միջանցքի իրավիճակին:
Interfax-ի ադրբեջանական ծառայության փոխանցմամբ՝ Եվրախորհրդարանի Հետազոտական ծառայության տվյալներով՝ Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը կպատասխանի Ադրբեջանի և Հայաստանի հարաբերություններին, Ադրբեջանի Ղարաբաղի տարածաշրջանում և Լաչինի տիրող իրավիճակին վերաբերող հարցերին։
Այս հարցերը նախատեսված է քննարկվել վաղը՝ հունիսի 13-ին։
--00--ԶՀ