ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 17, 24News
ՄՔԴ Հռոմի ստատուտի վավերացումը վկայում է միջազգային իրավունքին և մարդու իրավունքների պաշտպանությանը Հայաստանի հավատարմության մասին։ Այս մասին թվիթերում գրել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։
«Յուրաքանչյուր միացում մեզ ավելի է մոտեցնում համընդհանուր մասնակցությանը և ամենածանր հանցագործությունների անպատժելիությանը վերջ տալուն»,-գրել է նա։
Հիշեցնենք, որ ՀՀ Ազգային ժողովը հոկտեմբերի 3-ի նիստում վավերացրել է Հռոմի ստատուստը։
--00—ՅՄ