ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News
Եվրոպական միությունը ողջունում է Հայաստանի Ազգային ժողովի կողմից Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի վավերացումը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Ժոզեպ Բորելը՝ հիշեցնելով, որ ՀՀ նախագահի կողմից ստորագրվելուց հետո այն ուժի մեջ կմտնի։
Բորելը շեշտում է, որ ՄՔԴ-ն առաջին մշտական միջազգային դատարանն է, որը հիմնվել է՝ հետաքննելու և դատական կարգով հետապնդելու «միջազգային հանրության՝ որպես ամբողջության նկատմամբ մտահոգություն առաջացնող լրջագույն հանցագործությունները»։
«ԵՄ-ն կոչ է անում բոլոր այն պետություններին, որոնք դեռ չեն արել դա, միանալ Հռոմի ստատուտին։ Հռոմի ստատուտին յուրաքանչյուր միացում միջազգային հանրությանն ավելի է մոտեցնում համընդհանուր մասնակցությանը և ամրապնդում է անպատժելիությանը վերջ տալու և հաշվետվողականության մշակույթը զարգացնելու ընդհանուր վճռականությունը», - նշված է հայտարարությունում։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ